Մամուլում այսօր տեղեկություն էր հայտնվել, թե ոստիկանության հատուկ ջոկատայինները օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարել Ավան-Առինջում։ Արդյունքում երեք մարդ է ձերբակալվել: Նշվում էր նաև, թե ձերբակվածները եղբայրներ են՝ Սուրեն, Կարեն և Արմեն Երեմյաններն ու իբր վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ անդամ է, Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատերը։
Asekose.am-ի հետ զրույցում, սակայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հերքեցին լուրերը, թե իբր ՀՀԿ ավագանու անդամ Արմեն Երեմյանը ձերբակալվել է և մեզ փոխանցեցին հետևյալը.
«ՀՀԿ ավագանու անդամ Արմեն Երեմյանն այսօր մասնակցում էր Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստին, որն այս պահին դեռ շարունակվում է»: