ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ սահմանարդրական հանրաքվեն բաց էր, թափանցիկ ու մաքուր.
«Սա մեծ քայլ էր դեպի առաջ: Շատերս չէինք սպասում, որ ժողովուրդը ակտիվ կմասնակցի, իսկ այն թերությունները, որոնք եղան՝ չեն ազդել ընտրությունների որակի վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդարադառնալով բազում լցոնումներին, կեղծիքներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց.
«Հնարավոր է՝ ներքևներում լինեն դեպքեր, բայց պետք չէ ասել, որ դրանք իշխանության ձեռքով են արվել: Ոմանք փորձում են «արջի ծառայություն» մատուցել, թե տեսեք՝ ես ավելի շատ ձայն բերեցի: Կուսակցության ղեկավարը որևէ նման առաջարկ չի արել: Փաստն այն է, որ իշխանությանը անհրաժեշտ չէր այդ 5 կամ 10 տոկոսը»:
Հարցին, թե դա նշանակում է, որ ՀՀԿ-ականներն իրենց ղեկավարին չե՞ն լսում, պատգամավորը պատասխանեց.
«Կա՞ երկիր, կուսակցություն, որ ղեկավարն ինչ ասում է, 100 տոկոսով անում են»:
Անի Կարապետյան