Այսօր ԱԺ-ում կոմպլիմենտներ են հնչել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին:
«Ժառանգության» պատգամավորը, Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի համահեղինակությամբ, ներկայացրել է «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ամբիոնի մոտ ընդդիմադիր պատգամավորին հրավիրել է այսպես՝ «Հարգելի, սիրելի Զարուհի Փոստանջյան»: Վերջինս նշել է, որ ԱԺ-ում 9 տարիների ընթացքում առաջին օրինագիծն է իր կողմից հեղինակած, որը ,կարծում է, կընդունցի ԱԺ-ի կողմից. «... Չէի կարծում, որ այն կվերաբերեր ԱԺ կարգազանց պատգամավորներին, բայց վստահ եմ՝ բոլորիդ համար ընդունելի է այս օրինագիծը ... ի վերջո՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկող պատգամավորին որպես օրինազանց ճանաչելն արդեն առաջընթաց է»,-նշել է Զարուհի Փոստանջյանը:
Դրանից հետո ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը օրը համարել է պատմական, որ վերջապես տիկին Փոստանջյանի հեղինակած նախագծերից մեկը կընդունվի և հույս հայտնեց, որ այս փաստը վերջինը չի լինի:
Հեղինակ՝
Անի Հարությունյան