▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականները ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրը հրավառություն են կազմակերպել.«Ժողովուրդ»

Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի տարելիցի օրն անցկացված ԱԺ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանական թեկնածուները առանձնակի ոգեւորությամբ են նշել այդ իրադարձությունը: Ապրիլի 3-ի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, երբ արդեն տեղամասերից ստացվել էին առաջին ամփոփիչ արդյունքները, Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:

Այդպիսի ահազանգեր «Ժողովուրդ»-ը ստացել է Կենտրոն, Նոր Նորք եւ Զեյթուն համայնքներից, Սիլիկյան թաղամասից:   Ավելորդ է հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2012 օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ գիշերային ուշ ժամերին արգելվում է հասարակական վայրերում հրավառությունները:

Հրավառությունների հնարավորության կանխատեսումը դեռ ամիսներ առաջ էինք արել` գրելով, որ անթույլատրելի է ապրիլյան քառօրյա պատերազմի՝ 100-ից ավելի զոհերի հիշատակի օրը հրավառություն կազմակերպել: Բայց պարզվում է` չօգնեց: Իսկ ՀՀ ոստիկանությունը, որ համացանցի ամեն գրառման օպերատիվ արձագանքում է, փորձում է հրավառության խայտառակ փաստը չտեսնելու տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին