▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականը փորձում է համոզել դանակահարված ԲՀԿ-ականի ընտանիքին, որ չբողոքեն․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ  հասած տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանը իր մարդկանց ուղարկել է հիվանդանոց, որպեսզի համոզեն, որ նախօրեին դանակահարված ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչը չբողոքի եւ պնդի, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել։

Նշենք, որ Մուրադ Մուրադյանի շտաբի անդամներից մեկը նախընտրական վեճի պատճառով դանակահարել էր ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցչին։

Բանն այն է, որ Մուրադ Մուրադյանը Սերժ Սարգսյանից հստակ զգուշացում է ստացել, որ իր անվան հետ մի անգամ էլ որեւէ միջադեպ կապվի, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հիմա Մուրադ Մուրադյանը ամեն գնով փորձում է ԲՀԿ-ականի ընտանիքին համոզել, որ չբացահայտեն վեճի իրական պատճառը։

Նշենք, որ օրեր առաջ Մուրադ Մուրադյանը բախվել էր նույն տարածքում առաջադրված Արայիկ Գրիգորյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին