▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ նկարահանվե ՞լ է ՍՈՒՐՃԻ ԳՈՎԱԶԴՈՒՄ

Համացանցում երեկ և այսօր տարածվում է  սուրճ արտադրող ընկերություններից մեկի տարիներ առաջ նկարահանած  գովազդը, որը թերևս, բոլորին է հայտնի և որոշ ֆեյսբուքահայեր փորձում են պատասխանել այն հարցին, թե որ հայ կին պատգամավորն է նկարահանված այդ գովազդում: Իսկ  այսօր նույն ֆեյսբուքահայերն արդեն գրում են, որ խոսքը  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ-ի քարտուղար Նաիրա Կարապետյանի մասին է:

Գովազդում նկարահանված գեղեցկուհին, իսկապես, շատ նման է պատգամավորին, սակայն  իրականում դա Ն. Կարապետյանը չէ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնեց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ անգամ չի էլ տեսել նշված գովազդային տեսահոլովակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին