▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունների մուրազը մնալու է փորը, ես չեմ արտահանձնվի Հայաստանին․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքում տարածվել է նրա հայտարարությունը, որը ներկայացնում ենք։ 

«Ողջույններս, հարգելի ժողովուրդ։
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն անձանց, ովքեր եկան եւ մասնակցեցին մարտի 25-ի ցույցերին  Երեւանում եւ Գլենդելում։ Ցանկանում եմ հայտատարել՝ Հայաստանի իշխանությունների մուրազը մնալու է իր փորը, եւ ես չեմ արտահանձնվի Հայաստանին։ Ավելացնեմ նաեւ, որ ոչ մի դրամահավաքի անհրաժեշտություն այս պահին չկա, եւ ես բավարարված եմ իմ փաստաբանական խմբի աշխատանքով ու շատ շնորհակալ եմ Մարկ Կիրակոսից, բայց նրա անհրաժեշտությունը չկա։ 
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ այն քաղաքական գործիչներին, հանձինս Համայակ Հովհաննիսյանին, Գեւորգ Պետրոսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին, որոնք ունեցան ազնվություն եւ համարձակություն բացեիբաց ձեռնոց նետել Հայաստանի իշխանոթյուններին։ Իսկ «մնացած ընդդիմությունները» լռեցին․․․․ «Ես ձեր տուն կգամ մի քիչ ուշ՝  հնդիկներով  ու արաբներով»։ Նաեւ ավելացնեմ, որ ԴՕԿ կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքերին եւ Հայաստանում ներկայացնում է ինձ։ 
Կոչ եմ անում կուսակցության բոլոր անդամներին, հետեւորդներին, բարեկամներին հավաքվել նրա շուրջ։ Անընդունելի է պառակտումը եւ փոխադարձ ատելությունը։
Հարգելի ժողովուրդ, չենք հանձնվում, չենք հիասթափվում եւ չենք վախենում: Մեր ներքին թշնամին թույլ է, վախկոտ է, բայց նենգ է ու չար։ Իսկ ի՞նչ է պետք չարի հաղթանակի համար՝ որպեսզի բարի մարդիկ ոչինչ չանեն․․․»։ 
Հարգանքներով
Վարդան Ղուկասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին