▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ղեկավարությունը մեր աչքի առաջ երկիրը շրջում է դեպի Արևմուտք»

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հարցազրույց է տվել Говорит Москва-ին:

Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ռուս խաղաղապահ առաքելության գործողությունների հետ կապված խնդիրներին՝ Զատուլինը նշել է.

«Ընդհանուր առմամբ, մենք մեզ վրա ենք վերցրել Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը, և պետք չէ բախտագուշակի մոտ գնալ. միանգամայն ակնհայտ է՝ ով է խախտել պայմանավորվածությունները: Անշուշտ, Ադրբեջանն է խախտել, որը բնապահպանական խնդիրներով մտահոգությունների քողի տակ կտրել է այն կապը, որի համար մենք պատասխանատվություն ենք ստանձնել:

Մեզ անընդհատ խոստումներ են տալիս, այդ թվում՝ մեր դիվանագիտության ներկայացուցիչները։ Սակայն, արդյունքում ստացվում է՝ երրորդ ամիսն է՝ մենք դեռ չենք կարողանում հասնել արդյունքի: Եվ սրա արդյունքում տուժում են ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդի հետ մեր հարաբերությունները, որտեղ Փաշինյանի ներկայիս արևմտամետ կառավարությունը դա օգտագործում է իր դաշնակից Ռուսաստանին վարկաբեկելու համար»:

Անդրադառնալով ԵՄ-ի՝ Հայաստան ուղարկվելիք առաքելությանը, Զատուլինը նշել է.

«Նույն գործառույթներով առաքելության այնտեղ հայտնվելը մրցակցություն է մեզ հետ: Դա չի կարող մեզ ուրախացնել: Մյուս կողմից՝ ի՞նչն է հիմք հանդիսանում նման գործողությունների համար, ինչո՞ւ են Հայաստանում ոմանք ողջունում այդ գործողությունները: Պարզապես այն պատճառով, որ մենք դեռ չենք դրսևորել այստեղ մեր ստանձնած պարտավորությունները կատարելու կարողությունը.... Հայաստանի ղեկավարությունը մեր աչքի առաջ Հայաստանը շրջում է դեպի Արևմուտք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին