Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով, մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության ղեկավար Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը: Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը: Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին:
Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում: