▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացուն Մոսկվայում վրաերթի են ենթարկել ու նվաստացրել. armlur.am

armlur.am-ը գրում է, որ Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացի Մարգարիտա Դավոյանի կողմից ստացած հեռախոսազանգը սարսափազդու էր: Ընկերուհու հարսանիքին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք մեկնած երիտասարդ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել: Մեքենայի վարորդը Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի փողոցներից մեկում Մարգարիտային վրաերթի էր ենթարկել, անօգնական վիճակում թողնելով հեռացել, ու վերջինս Սեմաշկոյի անվան Սերպուխովի քաղաքային հիվանդանոց հասցրել միայն այդ պահին տարածքով անցնող մեկ այլ մեքենայի վարորդ: 
Հիվանդանոցում հայտնված աղջկան ոստիկանները միայն մեկ անգամ են այցելել, այն էլ փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ավելի ուշ ոստիկաններն ասել են, թե վարորդին տեսել են, բոլոր հարցերը քննարկվում են: Մարգարիտա Դավոյանի ձախողումները, սակայն, այսքանով չեն ավարտվել: Ոտքի և ձեռքի կոտրվածքների սխալ հատվածներում գիպս տեղադրելու հետևանքով հայուհին հայտնվել է ոտքը կորցնելու վտանգի առաջ. նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ, սակայն Մարգարիտան, ինչպես ասում են, աչքի տեսածից վախենալով` տեղի բժշկներին այլևս չի վստահում, և կայքի հետ զրույցում նշել է, որ նման ծառայությունները հատկապես այլազգիների համար բավական թանկ արժեն:  ՀՀ քաղաքացին նաև հայրենիք չի կարողացել վերադառնալ, և Դոմոդեդովո օդանավակայանում նրա` Հայաստան վերադարձը մերժել են` հետ չտալով, անգամ, ավիատոմսերի գումարը: Մարգարիտա Դավոյանը նույն վերաբերմունքին է արժանացել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանություն դիմելուց հետո: Նրան ասել են, թե իր պատմածը և վիճակը հիմք չեն ՀՀ քաղաքացուն օգնելու համար, և ինչ-որ անհասկանալի նամակ են պահանջել Մարգարիտայից: Աղջկա վիճակն օր օրի ծանրանում է, սակայն դեսպանատնից ավելի ուշ գրած նամակին այդպես պատասխան չի տրվել: 
Անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացին նշել է, որ ամենաուշը մինչև երկուշաբթի պետք է վիրահատվի, սակայն արդեն նույնիսկ դրա համար գումար չունի: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում, տուժողի հետ հեռապոսազրույցի ձայնագրությունը՝ ստորև.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին