Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն այսօր կքննարկի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեի առաջարկը, կապված Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգիոներների քանակի փոփոխման հետ, հաղորդում է ТАСС-ը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեն առաջարկում է Պրեմիեր լիգայում օգտագործել «10+15» սխեման:
ՌՖՊԼ-ում գործում է «6+5» սխեմայով սահմանափակում: Այդ սխեմայով, խաղադաշտում միասին կարող են գտնվել ոչ ավել, քան 6 լեգիոներներ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեն առաջարկում է որոշակի նորմերի պահպանման պարագայում թիմում լեգիոներների թիվը 4-ով ավելացնել:
Այդ նորմերն են՝
-
Եթե լեգիոներները մասնակցել են իրենց երկրի ազգային կամ երիտասարդական հավաքականների ամենաքիչը 3 խաղերի:
-
Եթե առաջնության նախորդ խաղարկությունում իրենց նախկին թիմի կազմում մասնակցել են առաջնության խաղերի կեսին: Առաջնությունը պետք է ՈւԵՖԱ-ի 10 լավագույն առաջնություններից լինի:
-
Եթե վերջին 3 տարում մասնակցել են ՉԼ-ի կամ ԵԼ-ի խմբային փուլի ամենաքիչը 3 խաղերի:
Օրենքի ընդունման ժամանակ Ռուսաստանում խաղացող լեգիոներներին նորամածությունը չի վերաբերվի:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի կոմիտեի առաջարկի մեջ է մտնում նաև այն, որ ԵԱՏՄ երկրների քաղաքացի ֆուտբոլիստներն այսուհետ լեգիոներ չհամարվեն ՌՖՊԼ-ում:
Նորարարությունն առաջարկվում է ուժի մեջ մտցնել առաջիկա 3 տրանսֆերային պատուհանների ժամանակ: