Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):
ՉԺՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան էր ԵՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի այսօրվա հրամնագրով ազատվել է այդ, ինչպես նաև Սինգապուրում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: