▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի վրա պարեկները ակտ են գրել

Հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու։

Պարեկները կանգնեցնում են Mercedes-ը և վարորդին  հայտնում են, որ պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին