▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ պետական սահմանը խախտվում է․ ուրիշ երկիր լիներ՝ միջազգային աղմուկ կբարձրացներ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ ՈՉ առաջին օրն է հակամարտութեան, ոչ էլ վերջին։ Բայց ամեն օր չէ, որ հենց Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանն է դառնում թիրախ։ Որեւէ երկրի իշխանութիւն անմիջապէս միջազգային աղմուկ կը բարձրացներ, նոյնիսկ կը դիմեր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ։ «Մերոնք» երեւի մաքուր չեն, որ իրենց համարժեք (ադեկուատ) չեն պահում եւ կամ՝ Կրեմլը թոյլ չի տալիս։ Եւս մէկ անգամ ակնյայտ է դառնում, որ պէտք է իսկապէս ժողովրդին ներկայացնող իշխանութիւն ստեղծել։ Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները լաւագոյնառիթն են խաղաղ ճանապարհով նպատակն իրականացնելու համար։ Սակայն դա առանձին որեւէ ուժ կամ հատուածական դաշինք անել չի կարող։ Ուրեմն պէտք է միաւորուել եւ միաւորուել մէկ գաղափարի՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ։ Ովքեր էլ խօսում են «բոյկոտից»՝ առանց նշելու թէ մինչ ընտրութիւնները կամ այդ ընթացքում կամ դրանից յետոյ ինչ պիտի անել, պարզապէս իշխանութիւնների երգն են երգում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին