ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, ով իրեն լավատես ու իրատես է համարում, կարծում է՝ այն ակնկալիքները, որ ունենք բոլորս, ի վերջո կատարված կտեսնենք.
«Երեկ էլ Կարեն Կարապետյանն իր կարճ խոսքում հայտնեց, որ իր ծրագիրը 2 մասից է բաղկացած.առաջինը ընթացիկ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն, մյուսը իր մոտեցումներն են՝ կապված հեռանկարի հետ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին էլ հետաքրքրում էր, թե Կառավարության փոփոխությունը ի՞նչ ներքին գործոններով էր պայմանավորված.
«Կարծում եմ, որ պատճառներից մեկը սոցիալական աճող ընդվզումն է, և որոշակի պահապան շերտ էր պետք գտնել՝ հասարակությանը բացահայտ հիասթափությունից ժամանակավոր սպասման գոտի անցկացնելու համար, իսկ դրան միայն կարող էր Կառավարության փոփոխությունը հանգեցնել: Ընդ որում, վարչապետի անձի ընտրության մեջ մեծ դեր է խաղացել վրացական մոդելը.Իվանաշվիլին ներդրումներ էր կատարում Վրաստանի տնտեսության մեջ, բայց մենք մոռանում ենք, որ Հայաստանի և ԵՏՄ-ի տնտեսական նվազումներն արձանագրվում են զուգահեռ»,-նկատեց Անուշ Սեդրակյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում