Հայաստանում ՌԴ դեսպանատունը զբաղվում է Երևանի օդանավակայանում ձերբակալված Սերգեյ Միրոնովի հարցով:
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը. 30-ամյա ռուսաստանցուն ուղեկցող կինն է տեղի ունեցածի մասին տեղյակ պահել Հայաստանում ՌԴ դեսպանատանը:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, ՏՏ ոլորտի մասնագետ Միրոնովը, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված Միացյալ Նահանգների պահանջով, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանում:
30-ամյա Միրոնովը, ով կասկածվում է զենքի անօրինական վաճառքի մեջ, հարցաքննվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից: