▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահի խորհրդականների կարողությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ն արդեն ներկայացրել է, թե նախագահության տարիներին որքան ունեցվածք է կուտակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կներկայացնենք նրա  խորհրդականների հայտարարագրած ունեցվածքը: Ի դեպ, խորհրդականներից ոմանք իրենց կարողություններով ոչնչով չեն զիջում մեծահարուստ  նախարարներին ու պատգամավորներին: 

 

Սերժ Սարգսյանը ներկայում ունի 9 խորհրդական, որոնցից նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի՝ 2014 թվականի փետրվարի 12-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն, վերջինս ունի 15 մլն 500  հազար դրամ, 34 հազար դոլար եւ 32 հազար եվրո: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից եւ գույքն օտարելուց ստացված եկամտից Արամ Ղարիբյանը վաստակել է 5 մլն 397 հազար դրամ: Նախագահի մեկ այլ խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն ունի 5 միլիոն դրամ, իսկ դոլարային եկամուտը 15 հազարից նվազել է եւ դարձել 0 դոլար: Հաշվետու տարվա ընթացքում նրա եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը: Նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը, ով ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, ըստ հայտարարագրի՝ ունի ընդամենը 15 հազար դոլար, իսկ նրա եկամտի միակ աղբյուրը կրկին աշխատավարձն է եղել: Այժմ նախագահի խորհրդական, Էկոնոմիկայի նախկին փոխնախարար  Կարինե Մինասյանը, ըստ հայտարարագրի՝ ունի 6 մլն 500 հազար դրամ: Մինասյանի եկամտի միակ աղբյուրը նույնպես եղել է աշխատանքի վարձատրությունը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին