«Ցանկացած ցեղասպանություն ենթադրում է պատիժ, պատասխանատվություն: Սա է ավելի շատ մտահոգում Թուրքիային: Այդ երկրում այլ մոտեցումներ կան, թե եկեք ցեղասպանությունը այլ մոտեցմամբ ճանաչենք, հարցը փակենք»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին՝ նկատեց.
«Իհարկե, ՀՀ-ն երբևէ Թուրքիայից տարածքային պահանջ չի ունեցել: Նախագահը նշեց, որ քաղաքական օրակարգում չի եղել տարածքային պահանջ և չկա: Սա բավական հստակ է ասված, բայց նրբություն էլ կա. քաղաքական օրակարգը կարծրացած չէ, այն փոփոխությունների է ենթարկվում, ճկուն համակարգ է: Վիլսոնի վճիռը, Սևրի դաշնագիրը, դրանք իրավաքաղաքական այն բազաներն են, որոնք եկել են ցեղասպանության իրագործումից հետո՝ ցեղասպանության ու հայրենազրկման հետևանքները վերացնելու»:
Անի Կարապետյան