▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կրթական համակարգն ամորձատված է

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ այն համակարգը, որտեղ փորձում ենք քայլեր կատարել՝ հիվանդ է, քաղաքականացված, օգտագործվում է իշխանության կողմից՝ իր խնդիրները լուծելու համար.

«Այն խնդիրնեն ակնառու կերպով արտահայտնվեցին դեկտեմբերի 6-ին, երբ ամբողջ կրթական համակարգը կեղծիքների մեխանիզմով էր աշխատում: Դպրոցները, ուսուցիչները իրենց հիմնական առաքելությունը թողած լծվել էին իրականացնելու ՀՀԿ-ի քաղաքական պատվերը: Ուսուցիչներն իրավունք չունեին ներգրավվելու խուժանի հետ հավասար այդ դեբոշների, լցոնումների, այլանդակություններ կատարելու մեջ: Ուսուցիչն իրավունք չունի լինել հանձնաժողովի անդամ: Դպրոցից բուհ անցման ժամանակ մրցունակություն գոյություն չունի: 

Քսան տարվա ընթացքում չորս անգամ պակասել է գիտաշխատողների թիվը: Բուհերում չկա մրցակցություն ու դրա արդյունքում բժիշկներ, ուսուցիչներ են արտադրվում, ովքեր վախեցած են, կոմպլեքսավորված: ՀՀ կրթական համակարգն ամորձատված է, որովհետև քաղաքականացված է»,-նշեց պատգամավորը:

Նրա ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Ուսուցիչներին մեղադրել կոռուպցիայի մեջ կարող եք, քանի որ իրենք չեն կարող արձագանքել ոչ թե որովհետեւ վախենում են, այլ իրենց թույլ չեն տա: Հաջորդն էլ, ըստ ձեզ, պետք է լինեն բժիշկները ու այդպես շարունակ: Եկեք Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարենք, որ ով ՀԱԿ-ին ձայն չտա, ընտրության իրավունք չունի: Կարելի էր մի բան էլ նախագծից խոսել: 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին