Գեներալ Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ինքնախոստովանական ցուցմունքով, նա խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցնիայի և Գերիների մասին ընդունված միջազգային փաստաթղթերի դրույթները...
Նշանակում է, ՀՀ Գլխավոր դատախազն անհապաղ պիտի գործ հարուցի Մանվել Գրիգորյանի հանդեպ:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեւական ժամանակ իր տանը 15-ամյա ադրբեջանցի գերու է պահել, ով նրան «շեֆով» է դիմել, իսկ գեներալն էլ իր հերթին նրա հանդեպ շատ ուշադիր է եղել եւ վերաբերվել, ինչպես ընտանիքի անդամի: