Թբիլիսում այսօր ավարտեց հունահռոմեկան ոճի ըմբշամարտի2016թ աշխարհի պատանեկան առաջնությունը: Ստուգատեսի մրցումային 2-րդ օրը մեդալներ խաղարկվեցին 42,46,69,76և 85կգ քաշային կարգի 98 ըմբիշներ:
Այսօր մրցագորգ ելած ՀՀ 5 պատվիրակներից 3 -ին հաջողվեց հաջողությամբ հաղթահրել նախնական փուլերի արգելքներն ու իրավունք նվաճել երեկոյան մրցահերթում պայքարելու բրոնզե մեդալի համար:
Եզրափակիչ ակորդը Գագիկ Խաչատրյանի սաների համար հաջող ստացեց :Նրանից երկուսին՝ պատանիների 2016թ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն (69կգ) (նա Ռոման Ամոյանի եղբորորդին է) և 85կգ քաշային կարգում ելույթ ունեցած Հակոբ Բաղդասարյանը 3 -րդ տեղի համար պայքարում 8:0 և 3:1 հաշվով պարտոթւյան մատնեցին համապատասխանաբար բելոռուս Արտյոմ Վոլոսկովիչին և ադրբեջանցի Թեհրան Ամինզադեին արժանացան բրոնզե մեդալի:
Իսկ ահա 42կգ քաշային կարգում 3-5-րդ տեղերը վիճարկող Հայկ Ասատրյանը համառ պայքարում 6:8 հաշվով զիջեց ադրբեջանցի Զաուր Ալիևին ու այս անգամ բավարարվեց 5-րդ տեղով:
Ընթացիկ առաջնությունում հունահռոմեկան ոճի ըմբշամարտի ՀՀ ընտրանու 10 պատվիրակներից 3-ին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել, որոնք էլ թույլ տվեց Գագիկ Խաչատրյանի ղեկավարած ՀՀ հավաքականին 33երկրի 203 ըմբիշների թիմային պայքարում միավորների հաշվարկով զբաղեցրել 5-րդ տեղը:
1.Իրան ՝ 68 միավոր,2ոսկե, 2 արծաթե մեդալ,
2.Ադրբեջան ՝63միավոր ,1 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե ,
3.Թուրքիա՝ 63 միավոր , 1արծաթե, 5 բրոնզե,
4.Ռուսաստան՝ 62միավոր ,1ոսկե, 2 արծաթե ,4բրոնզե,
5.ՀԱՅԱՍՏԱՆ՝41 միավոր ՝ 3 բրոնզե մեդալ,
6.Վրաստան՝ 30միավոր՝ 2ոսկե մեդալ:
Այսօր կայացած եզրափակչի հանդիպումներում այսպիսի արդյունքեր գրանցվեցին ՝
42կգ՝ Օմիդ Հոսյեն Արամի ,Իրան- Վլադիսլավ Կուզկո,Ուկրաինա՝ 2:1,
46կգ՝ Ֆաիլ Իսկանդարով ,Ադրբեջան-Էլբեկ Երգաշև,Ուզբեկստան՝ 12:3,
69կգ՝ Ակժոլ Մախմուդով ,Ղրղզստան- Ուլվու Գանիզադե, Ադրբեջան՝ 5:3,
76կգ՝ Ալեքսանդր Կոմարով,Ռուսաստան- Նազիր Հասանով, Ադրբեջան՝ 3:0,
85կգ՝ Ալեքս Զոկ ,Հունգարիա- Մարկուս Ռեգինգեր,Ավստրիա՝ 2:1:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը
ՀՀ ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի պատանեկան առաջությունում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet