«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր կմեկնարկեն խորհրդարանի հերթական նիստերը, օրակարգում ընդամենը 16 հարց է ընդգրկված, ընդ որում՝ մեկ տասնյակից ավելի նախագծերը ներկայացված են երկրորդ ընթերցման: Սա նշանակում է, որ այս նստաշրջանը հնարավոր է նույնիսկ օրուկես էլ չտևի և նոն-ստոպ ռեժիմով օրենսդիրները սպառեն օրակարգը, եթե ընդդիմությունը չմասնակցի։ Ի դեպ, արցախյան աղբյուրներից տեղեկացանք, որ շրջափակումից հետո ԱՀ օրենսդիր մարմինը քանիցս պաշտոնապես դիմել է` թեկուզ օնլայն համատեղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր հրավիրելու համար, սակայն ՀՀ խորհրդարանի ղեկավարությունն անարձագանք է թողել այդ դիմումները»: |
ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է համատեղ նիստ անել արցախցիների հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet