▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ-ն խոչընդոտում է ՖԱՖ-ին տոմսեր ձեռք բերել Հայաստան-Բելառուս խաղի համար

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

ՀՖՖ-ն խոչընդոտում է ՖԱՖ-ին տոմսեր ձեռք բերել Հայաստան-Բելառուս խաղի համար

Արդեն 2-րդ օրն է ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, ՖԱՖ-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաև տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք /կարելի է ստուգել տոմսարկղում/, իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու «վաճառված», ավելի տեղին է ասել՝ «հանված են» մի քանի հարյուր տոմս:

Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց` իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը և տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց,որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:

Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին և ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի և հետագա մեր գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին