Դիտեք նաև՝
«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, այս օրերին գտնվելով օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ-ում, տեղեկանալով երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել`«գեղափոխություն»: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Ռոլանդ Գասպարյանի հետ:
- Երեկ տեղի ունեցած դեպքերից հետո ձեր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեցիք` գեղափոխություն: Կպարզաբանեք, ի՞նչ է նշանակում սա:
Ուզում էի հիշել հեղափոխությունը. Սկզբում «հ» էր գրվում, մեր դեպքում «գ»-ը: Մինչև հիմա մտորումների մեջ եմ` ո՞րն է ճիշտը մեր դեպքում: Մի տարբերակ էլ կա, որ ո’չ հ-ով, ո’չ էլ գ-ով, այլ տ-ով, այսնինքն` տեղափոխություն:
- Իսկ, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում ընդվզումներին:
Ես թքած ունեմ աջ ու ձախ անող շոումենների վրա, ովքեր, որ սարքել են այս «թատրոնը»: Բայց ուզում եմ խնդրեմ հենց այդ նույն սցենարիստներին, որ նկարահանումները առանց զոհեր անցկացվեն:
Ձեր հեղափոխությունները, տեղափոխությունները և գեղափոխությունները կլինի՞ առանց արյուն լուծվի:
- Իսկ չե՞ք կարծում, որ վերջապես գտնվել են մարդիկ, ովքեր կանգնել են ժողովրդի կողքին և սկսել են պայքարել նրանց հետ միասին:
Ես դեմ եմ բռնությանը: Բոլոր պատճառները, որոնց համար կարող է լինել բռնություն, ինձ համար արդեն հանցանք է` կատարված մարդկության նկատմամբ: Քաղաքական սուտը այնքան է ժողովրդին տվել «կուտը», որ արդեն չգիտենք` ո՞ւմ հավատանք և ո՞ւմ հետ գնանք:
- Իսկ հենց դուք պատրաստ կլինե՞ք լինել ժողովրդի կողքին:
Ես ժողովրդի կողքին չեմ, ես ժողովուրդն եմ: Եվ հենց դրա համար էլ սիրտս ցավում է ազգիս համար: Ինձ համար տարբերություն չկա «ակտիվիստին» վնաս հասցրեցին, թե՞ ոստիկանին: Նրանք երկուսն էլ իմ նման մարդիկ են և այդ կեղտոտ քաղաքականության համար չպետք է տուժեն: Ես երբեք չէի պատկերացնի, որ երկրից այսքան հեռու կարող եմ տեղեկանալ իմ քաղաքից ու հուզվել հայ ազգի անպաշտպան լինելուց:
Ձեր մուռը ձեր գլուխը, ինչ ուզում եք արեք, մենակ ժողովրդին ձեռք մի տվեք:
- Իսկ ի՞նչ եք կարծում, մի օր վերջապես վերջ կդրվի այս ամենին:
Իրականությունը մերժելով` հույսով ապրում եմ:
Հեղինակ`Սաթենիկ Խաչատրյան