▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետո էլ ասում ենք, թե ինչու ՌՈ-ի նկատմամբ վստահությունը մոտ է 0-ի

Հայաստանի ՊՆ N զորամասում՝ Շիրակի կայազորի Ռազմական ոստիկանության բաժնի պետը, չարաշահելով իշխանությունը և անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, ապօրինի թույլ է տվել իր որդուն նույն բաժնի ավագ սպա Ս. Համբարձումյանին չներկայանալ ծառայության, միաժամանակ ստացել է նրա աշխատավարձը: Բացի այդ, որդու ծառայողական առաջխաղացման նպատակով, նա պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել (NEWS.am): 

Հետո էլ ասում ենք, թե ինչի ՌՈ-ն հեղինակություն չունի, իսկ նրա նկատմամբ վստահությունը մոտ է զրոյի: Ի՞նչ սպասել նման ծառայողներից, երբ նրանց գլխավոր խնդիրը ոչ թե պատշաճ ծառայությունն է, այլ պաշտոնական դիրքը ընտանեկան շահերի համար օգտագործելն է: Նմանատիպ չինովնիկների առկայությունն է, որ ծնում է միջադեպեր, սրանց նմանների պատճառով է, որ ՌՈ մեկուսարանների մասին լեգենդներ են ծնվում, վերջապես, նաև սրանց նմանների պատճառով է, որ երկրում գաղջ մթնոլորտ է առաջանում:

 

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյան 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին