Ժողովուրդ հիշեք մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները, հեղաշրջումները, ապստամբությունները` դրանց զուգորդված ջարդերը, սպանությունները զոհերը, կորուստները, աղքատությունը, սովը, համաճարակները…
Հիշեք այդ հեղափոխությունների, ապստամբությունների ղեկավարների վարքագիծը, պահելաձեւը, հետագա անցած ուղին, կյանքը, ճանապարհը, ճակատագիրը…
Ես մի անգամ էլ եմ գրել, պարտքս եմ համարում կրկին հիշեցնել.
-Գաղափարը սկզբում համակում է ամբոխին: Հետո ամբոխին թվում է, թե ինքը ժողովուրդն է: Հետո հեղափոխություն են անում` կտրելով թագավորների, ղեկավարների, առաջնորդների գլուխները, ջարդելով, փշրելով ամեն ինչ…Հետո միմյանց գլուխ են կտրում նրանք, ովքեր մահապատժի էին ենթարկել նրանց…Հետո դրոշները, պաստառները, որոնց վրա գրված են ժողովրդավարության հրապուրիչ եւ առինքնող կարգախոսերը, իր ձեռքն է առնում նրանց վրայով իշխանության հասած բռնակալը, առաջնորդը եւ ոչնչացնում ժողովրդավարությունը: Հետո արդեն կրկնվում է նույնը, միայն թե ավելի անպատկառ ու այլասերված ձեւով…
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք