▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևեք Էթիկայի կանոններին մինչ էթիկայից խոսելը

Լրագրողները ընդհանուր էթիկա չունեն: Յուրաքանչյուր լրատվամիջոց իր համար է պարզում իր վարած քաղաքականությունն ու ընտրում էթիկայի կանոնագիրը:
Կան լրատվամիջոցներ, որոնք ընդհանրապես չունեն էթիկայի կանոններ:

Բայց կան ընդհանուր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր լրագրողներին:


1.Հիմնական նպատակն է ծառայել հանրությանը՝ հաղորդելով ճշգրիտ ու անկողմնակալ լրատվություն: Հաղորդել միայն ստուգված լուրեր:
2.Ձեռնպահ մնալ անհիմն, մոլորեցնող կամ խեղաթյուրված նյութերի հրապարակումից:
3.Հրապարակած սխալներն ուղղել հնարավորինս արագ:
4.Հիմանխնդիրները կամ թեմաները լուսաբանել համակողմանի և ներկայացնել բոլոր կողմերի կարծիքներն ու տեսակետները:
5.Կարծիքները, վարկածները կամ մեկնաբանությունները չներկայացնել որպես փաստեր և դրանք հստակորեն տարանջատել փաստերից: Նյութերը չհիմնել ենթադրությունների վրա:
6.Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չընդունել նվերներ, դրամ, անվճար ծառայություններ, հուրասիրություն:
7.Պատվերով նյութեր չգրել:
8.Լրագրողների հրապարակումները չպետք է ծառայեն իրենց, իրենց ազգականների
և մտերիմների շահերին:
9.Գրագողություն չանել և հարգել հեղինակային իրավունքը:
10.Քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելիս դադարեցնել լրագրողական գործունեությունը:

Հ.Գ.

վերաբերվում է որոշ 2012-2013թթ -ին ի հայտ եկած բլոգերներին.

-Տիկնայք լրագրողներ, խնդրում եմ հետևեք Էթիկայի կանոններին մինչ էթիկայից խոսելը:

 

Սևան Աղաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին