▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևելու ենք, որ մեղավորները գտնվեն ու պատժվեն.Ս.Օհանյանը՝ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին

«Ամենացավալի երևույթը Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված, երեւի թե մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և ինստիտուտի ղեկավարության աշխատանքի վրա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի մասին՝ ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իր առջեւ դրված խնդիրները իրականացրել է. «Եթե ռազմական ինստիտուտը չիրականացներ, մենք չէինք կարող այսօր զինված ուժերն ապահովել համապատասխան հրամանատար կազմով: Մենք ունենք հրամանատարների մի մեծ համաստեղություն, որոնք որ այսօր իրենց գրագիտությամբ, ունակություններով չեն տարբերվում ո՛չ Խորհրդային Միության, ո՛չ այլ կադրային սպաներից, դեռ ավելին՝ առանձնանում են իրենց գրագիտությամբ, գաղափարական, ինչպես նաև հայրենասիրական համապատասխան դաստիարակությամբ:

Ցավոք, նաև այսպիսի կազմակերպված և կատարյալ կառույցներում են լինում ցավալի երևույթներ և բացթողումներ: Այդ բացթողման շուրջ մենք համապատասխան որոշում ենք ընդունել: ՊՆ հրամանով անցկացված ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձինք են պատժվել, ազատվել, նրանցից շատ-շատերը փոխարինվել են: Հարցն այսօր իրավական դաշտում է ու համապատասխան գործունեություն է ծավալվում և մենք հետևելու ենք, որ մեղավորները գտնվեն ու պատժվեն»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին