▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հե՛տ քաշեք ձեր արյունոտ ձեռքը Արցախից.թուրքական կազմակերպության ներկայացուցչի կոչը

20 տարի շարունակ նրանք գալիս են Հայաստան, այցելում Ծիծեռանակբերդ, ներողություն են խնդրում հայ ազգից ու պահանջում, որպեսզի ընդունվի, ճանաչվի Հայոց ցեղասպանությունն ու անպայման փոխհատուցում լինի,-Հայաստանում է Գերմանիայում գործող թուրքական «Միություն Ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմուդ Ուզունին, ով այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց կազմակերպության հայտարարությունը.

«Թուրքիայի հանրապետությունը 101 տարի շարունակ հերքում է 1915 թվականի ցեղասպանությունը: Արդեն 101 տարի է՝ թուրքական ժխտողական քաղաքականությունը շարունակում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրագործումը: Կանգնելով իր հանցակից Ադրբեջանի կողքին՝ հրահրում է պատերազմ՝ հարձակվելով Արցախի վրա ու ծրագրում նոր  ցեղասպանություն: 100 տարի շարունակ ընդդեմ քուրդ ժողովրդի ազգային իղձերի ցեղասպանական գործողություններ է իրականացնում՝ կոտորելով ու բռնի տեղահանելով նրանց: Ալևի ժողովուրդներին դարձնում է ցեղասպանության թիրախ՝ հրահրելով ջարդեր ու փոխելով նրանց բնակության վայրերի ժողովրդագրական պատկերը:

Ելնելով այդ բոլոր պատճառներից՝ համայն մարդկության առջև հայց ենք ներկայացնում ընդդեմ քրեական հանցագործ ցեղասպան Թուրքիայի և նրա հանցակից Ադրբեջանի:

Մեր բողոքն ենք հայտնում ընդդեմ նրանց ուղղորդող և կառավարվող ցեղասպան գաղափարախոսության, ընդդեմ նրանց նյութական և բարոյական աջակցության ցուցաբերողների, ընդդեմ նրանց զինող դաշնակիցների:

Մեր ձեռքերը ցեղասպանությունը ժխտողների օձիքին է, քանի որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: Հե՛՛տ քաշեք ձեր արյունոտ ձեռքը ԼՂՀ-ից, ճանաչե՛ք 1915թվականի Հայոց ցեղասպանությունն ու ստանձնե՛ք դրա հետ կապված պարտավորությունները, ներողություն խնդրե՛ք ցեղասպանությունից տուժած ժողովուրդներից.հայեր, ասորիներ,հույներ, եզդիներ…»,-ասված էր հայտարարության մեջ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին