Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Ըստ նույն՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: Մինչ այս, Հանրապետության Նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի հետ քննարկումներն օրվա ընթացքում շարունակվելու են:
Ի դեպ՝ նույն՝ քաղաքական ուժերի քննարկումների ու սահմանադրական բարեփոպումների գործընթացի շրջանակներում՝ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: