▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական սկանդալը. 70-ամյա հայտնի երգչի միկրոբլոգում մերկ կնոջ լուսանկար է հայտնվել

70-ամյա հայտնի ռուս երգիչ Յուրի Անտոնովը, ով ընդամենը վերջերս է միացել համացանցային կյանքին, արդեն հասցրել է հայտնվել է սկանդալի կիզակետում: Բանն այն է, որ բլոգերների քննարկաման առիթ է հանդիսացել մի լուսանկար, որը անցած գիշեր հայտնվել է երգչի անձնական միկրոբլոգում: Լուսանկարում պատկերված է երիտասարդ մի կին, ով ամբողջովին մերկ է: Լուսանկարը մակագրված է եղել հետևյալ կերպ. «Ո՞վ է նա»: Նշենք, որ լուսանկարը տեղադրելուց վայրկյաններ անց երգչին հետևողները միանգամից արձագանքել են՝ դրա տակ թողնելով տարատեսակ մեկնաբանություններ: Դրանից րոպեներ անց լուսանկարը հեռացվել է երգչի միկրոբլոգից:

Անդրադառնալով այս ամենին, նշենք, որ Յուրի Անտոնովը լրագրողներին ասել է, որ անգամ տեղյակ չէ, թե այդ մերկ կնոջ լուսանկարն ինչպես է հայտնվել իր էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին