Մեդիահաբը գրում է․ «Այսօր առավոտից քաղաքացիները սկսել են բոյկոտը տրանսպորտի թանկացման դեմ։ Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ավտոբուսների մեջ քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել, և տեսնում ենք, որ մեծ մասը բոյկոտում և չի վճարում։ Բայց, արի ու տես, որ կան թոշակառու կանայք, որոնք գոհ են։ Ու հենց այդ գոհ կանանցից մեկին հանդիպել է ՔՊ-ի քարոզչամեքենա հանդիսացող Civic.am-ը, որը մի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է մի կին բարձրանում ավտոբուս և վճարում քարտով։
Civic-ի լրագրողը այդ պահին նրան հարցնում է, թե նորմալ աշխատո՞ւմ է քարտով, և գո՞հ է վճարման նոր համակարգից։ Կինն էլ, բնականաբար, դրական պատասխան է տալիս և ասում է, որ գոհ է, որովհետև թոշակառու է, և գինը հարմար է գալիս։
Իսկ ինչո՞ւ է այս կինը, բնականաբար, գոհ, որովհետև նա պետական ծառայող է։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ տրանսպորտի թանկացումից գոհ այս կինը Նոր Նորքի թաղապետարանի աշխատակից է, անունը՝ Ալլա, ասացին՝ փոստատար է։
Փաստորեն, քաղաքային իշխանությունները ուրիշ մարդ չեն գտել, որ թանկացումից գոհ լինի, և ստիպված հերթական կեղծիքին են դիմել՝ իրենց ենթակա մարմինների աշխատողին համոզել են, որ նստի ավտոբուս, որտեղ իրենց լրագրողն է գտնվում, տեսախցիկի դիմաց քարտով վճարի և լրագրողին էլ անգիր արած տեքստեր ասի, թե շատ գոհ է ամեն ինչից։ Տեսանյութից էլ երևում է, որ «պարապած», նախապես սովորեցրած տեքստեր է ասում սույն տիկինը»։
Հեղինակ՝ Վահե Մակարյան
Դիտեք նաև՝
***
***