▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական եկեղեցին Թուրքիայում վերածվել է գոմի

Թուրքիայում հերթական քրիստոնեական սրբավայրն օգտագործում են որպես գոմ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը, ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազի շրջանի Գերմիր (Կարմիր) թաղամասի հունական Պանայա եկեղեցին ներկայում որպես գոմ է գործում։

Մոտակա բնակավայրի գյուղացիները եկեղեցին օգտագործում են կենդանիներ պահելու համար, իսկ վթարային եկեղեցին շարունակում է անուշադրության մատնվել թուրքական պատկան մարմինների կողմից։

Այս շրջանները մինչ Հայոց ցեղասպանությունը բնակեցված են եղել հայերով ու հույներով։ Հունական եկեղեցին էլ կառուցված է հայկական Կարմիր թաղամասում, որը ներկայում թուրքերն անվանափոխել են Գերմիրի.գրում է allturkey-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին