▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական անգամ ՀՀ իշխանությունները ընկրկել են թուրքական պահանջների առջև. Արթուր Խաչատրյան

 

«Պարոն Մանուկյանը հարցնում էր՝ ինչո՞ւ է պարոն Ռուբինյանը մասնակցում մի բանակցությունների, որտեղ թուրքերը ոնց որ թե չկան. ըստ պաշտոնական լուրերի՝ բանակցությունների օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերություններն են»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին: «Հարցը հետևյալն էր՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների չակերտավոր կարգավորումը շաղկապում են իրար հետ, այսինքն՝ ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին: Թուրքերը դեռ 91-92թթ դա էին ասում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ չեն կարգավորվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները»,- շարունակեց պատգամավորը՝ ընդգծելով, որ այս հարցը պետք է հստակեցնել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին