Ռուսական LifeNews հեռուստաընկերությունը լուր էր տարածել այն մասին, որ Չինաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը: Որպես աղբյուր նշվում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության վարչապետի թվիթերյան էջի գրառումը:
Լրատվական ռադիոն այս առիթով գրում է, որ հեռախոսազրույցում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան խորհրդական Լո Շինսոնը հերքեց տարածված լուրը` նշելով, որ այն ապատեղեկատվություն է:
ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով համացանցոմ տարածված տեսանյութին ու տեղեկություններին, գրել է. Չինաստանի «նախաձեռնության վեևաբերյալ» հարցում անողներին, խնդրում եմ նախ ստուգել սկզբնաղբյուրը՝ ամեն ինչ կհասկացվի` հղում տալով թվիթերյան այն էջին, որը ներկայացված է Չինաստանի վարչապետի անունից: