▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստանախագծի մասնակիցը դաժան ծեծի է ենթարկել ընկերուհուն՝ աղջկա գրկում տեսնելուց հետո








 

 

 

 

 

 

 

Որոշ ժամանակ առաջ համացանցը ողողված էր քննադատական այն նյութերով, որոնք վերաբերվում էին հայազգի հաղորդավար Լյով Բադալյանի մասնակցությանը սկանդալային «Дом 2» նախագծին: Իսկ այժմ էլ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նույն նախագծի նախկին մասնակիցներից մեկը՝ Վալերի Բլյումենկրանցը, ծեծի է ենթարկել իր սիրելիին՝ Դիանա Իգնատյուկին, ով ևս մասնակցություն է ունեցել այդ նախագծին: Բանն այն է, որ Վալերին, բռնացելով Դիանային իր ընկերուհու՝ Տատյանայի գրկում, հարձակվել է նրա վրա՝ հասցնելով Դիանային անգիտակից վիճակի: Ըստ լուրերի՝ Դիանան իր սիրելիից բավական ծանր վնասվածքներ է ստացել: Իսկ ահա նրա ընկերուհուն՝ Տատյանային, ավելի դաժան «ճակատագիր» է բաժին ընկել: Վալերիի թեթև ձեռքով՝ այժմ նա քթի կոտրվածքով է: Տեղեկացնենք, որ այս ամենը տեղի է ունեցել Սեյշելյան կղզիներում, ուր ամիսներ առաջ մեկնել էին Վալերին և Դիանան:

Նշենք, որ «Дом 2» նախագծի շրջանակներում Վալերի Բլյումենկրանցը և Դիանա Իգնատյուկը միշտ աչքի են ընկել իրենց տարատեսակ վեճերով, որոնք շատ հաճախ վերածվել են ծեծկռտուքի:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին