«Անսահման մեծ սիրով ու գորովանքով ենք սպասել մեր բալիկին: Ավելի մեծ երջանկություն չկա ու չի կարող լինել»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորությունները կիսեց Սոնա Թորոսյանը, ապա հավելեց.
«Այն ադրենալինն ու հրճվանքը, որ պարգևում է ձագուկիս մի փոքրիկ ժպիտը, չեմ զգացել նույնիսկ ամենաթեժ ու բուռն ուղիղ եթերի ժամանակ…»:
Հիշեցնենք, որ Սոնա Թորոսյանը 2004-2011թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան և լրագրող: 2012-ին ` «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում, ապա «Արմենիա» հեռուսաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում` որպես մեկնաբան: