▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստահաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի առաջին սերը

Առաջին ալիքի «Գտնված երազ» հաղորդաշարի հյուրը հեռուստահաղորդավարուհի, մասնագիտությամբ տնտեսագետ, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո խոսնակ, «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Արևիկ Ուդումյանն էր:

Հաղորդման ընթացքում հայտնի դարձավ, որ Արևիկի մանկությունը անցել է Աֆրիկայում, մասնավորապես՝ նա հաճախել է Մոզամբիկի ԽՍՀՄ դպրոցը, քանի որ հայրիկի աշխատանքի պատճառով այդ տարիներին ընտանիքով գտնվում էին այնտեղ:

Խոսելով իր անձնական կյանքի մասին՝ Արևիկը նշեց, որ այս պահին ամեն ինչ ավելի հանգիստ է, ինչը մեկնաբանում է աշխատանքային խիստ զբաղվածությամբ: Սակայն, ահնրաժեշտության դեպքում պատրաստ է հանուն անձնական կյանքի ինչ-որ չափով հրաժարվել կարիերայից։ Այս մասին գրում է armstar.am կայքը:

Հաղորդման ընթացքում պատրաստվել էին բլից հարցեր, որոնց պատասխանների ճշտությունը ստեղծագործական խումբը նախապես ճշտել էր Արևիկի մտերիմ ընկերուհիներից: Այն հարցին, թե ով է եղել նրա առաջին սերը, Արևիկը կես կատակ կես լուրջ հիշեց, որ իր առաջին սեր կարող է համարել Մոզամբիկում իրենց մանկապարտեզի Նիկիտային, իսկ դրանից ավելի ուշ հրապուրված է եղել Иванушки international խմբի Անդրեյով:

Հաղորդմանը հյուրընկալվել էր նաև նրա քույրը՝ Էլենը, ում խոսքով Արևիկը սիրում է գեղեցիկ արտաքինով տղաների: Այս պահին Արևիկի համար իդեալական տղամարդու կերպար են հանդիսանում դերասաններ Ջուդ Լոուն և Բրեդլի Քուփերը, իսկ առանձնացնելով իր ամենասիրած երևույթները, Արևիկը նշեց քրոջ բալիկին՝ Մաքսին, ամառը, ճանապարհորդելը, մոխիտոն, սուշին, լավ երաժշտությունը և հետաքրքիր մարդկանց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին