«Հրապարակ»-ը գրում է. «Մենք դեռևս փետրվարի 1-ին գրել էինք, որ մոտ օրերս «Արմնյուզի» հեռարձակումն անջատվելու է, և հեռուստատեսային այս սլոթի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Ընտրություններից հետո այս հեռուստաընկերությունն ու «Քառյակ մեդիային» պատկանող մյուս լրատվամիջոցները` Tert.am կայքը և ArmNews ռադիոն, աշխատում էին խիստ պասիվ ռեժիմով: Սեփականատերերը փորձում էին գնորդ գտնել, սակայն այդ փորձերը ձախողվել են: Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Ցավոք սրտի, մի կայացած հեռուստաընկերություն դադարեց գործելուց, և հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները»: Մանրամասները` թերթի համարում: |
Հեռուստաեթերում մնալու են հանրությանը մոլորեցնող իշխանական TV-ները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet