▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռու մնանք տասանորդը հավատի հետ շփոթող աղանդավոր-երեցներից ու կեղծ շովինիստ հայերից

Մեզ հեռացնում են մեր ազգային ցանցից. մի՛ տրվեք այդ խաղերին.


Այսօր Կիրակի է՝ մի մասի համար Աստծո օր, երբ պիտի մի տեսակ հաշվետվություն պատրաստես Նրա համար՝ արածի ու չարածի, մյուսի մասի համար, որ մոդերն կամ թեթև ապրելու համար իրեն հորջորջում է աթեիստ՝ հերթական կիրակի, որ պիտի վերլուծի շաբաթվա արածը ու նախապատրաստվի եկող շաբաթվան, ուրիշների համար.......Մի խոսքով մենք տարբեր ենք, բայց բոլորս մարդիկ ենք՝ տարբեր կրոնով, հավատով, դեմքով, բնույթով, էությամբ....Բայց բոլորս հոգու խորքում վստահ ենք, որ կա մի շարժիչ մեծ ուժ, որը ամենակարող է, ամենագերբնական: Ինձ համար վաղուց պարզ է Նրա անունը՝ Հայր, Որդի, Սուրբ Հոգի-Միեղեն Աստված, որ ստեղծել է ամեն բան՝ բնություն, բարոյականություն, սեր...արժեքներ, Նրան մի օր հանդիպելու ենք բոլորս՝ անկախ մեր հավատից..Ես ինձ համարում եմ նաև հետևորդ մի եկեղեցու, որի հիմքը դրել է Քրիստոսը ու իր առաքյալները, և որը այսօր աշխարհի վրա մի յուրատիպ ազգային ցանց է ու հայերին հայ է պահում կարելվույն չափով...Սա չափազանց զարմանալի է բազմաթիվ արտասահամնցիների համար. նրանք ապշում են հայկական այս բացառիկությամբ՝ ամենուր Հայ Առաքելական եկեղեցիների գոյությամբ ու հասկանում են, որ աշխարհով մեկ սփռված հայերի համար սա ուղղակի խարիսխ է: Սա հասկանում են նաև փոքր ազգերի հանդեպ արհամարհանք ունեցող բազմաթիվ մեծ-մեծ թինկ-թանկ կենտրոնները ու ցանկանում են աղճատել այս միասնականությունը ամեն գնով՝ այստեղ են ուղարկում թիթիզ աղանդներ, որոնց հիմնադիրներն են անգամ երես թեքում իրենց ստեղծած կառույցներից, ուղարկում են ապազգային շարժումներ, որ ոգևորում է բանակ չգնացողներին, ուղարկում են մոդերն թռի-վռի կյանքով գումար վաստակելու տարբերակը ցուցանող հավաքներ, ուղարկում են կեղծ շովինիստական խմբեր, որ իբր հրահրում են գերազգայինը ու ասում, որ <<քըխ>> է ամեն բան ու հինն է կարևոր՝ մոռանալով, որ ամբողջ մարդկությունն է աշխարհում իր հնի վրա նորը կառուցել, հոլովվում են մեր եկեղեցին ու նրա առաջնորդին անվանարկող բամբասանքներ, որ հիասթափեցնեն՝ չհասկանալով, որ եկեղեցին հոգևոր սպասավորը չէ միայն, այլ ժողովուրդը, հայը, ու հազար հոգևոր սպասավորները չէ, որ ամբողջ աշխարհում համախմբում են միլիոնավոր հայերի, այլ մեր դարավոր ավանդույթն ու նվիրում...Մի խոսքով անում են ամեն բան, որ հային հեռացնեն իր ազգային ցանցից, իսկ շատերը դառնում են գործիք...մի մասը հոգու դատարկությունն է լցնում նման տեղերում, մյուս մասը փորձում է ինքնահաստատվել, շատերը սոցիալ -տնտեսական խեղդող օդից են փախչում, որ սոված չմնան...պատճառները տարբեր են, իսկ նպատակը՝ մեկը՝ քանդում են՝ մեկը կուրորեն, չհասկանալով, մյուսը՝ լավ գիտակցելով, հաշվարկելով, պատվերներով, որ դրսից է ստանում...
Լինենք ուշադիր մեր ընկերների հանդեպ, ամեն մեկի հանդեպ, մխիթարենք, երբ նա մենակ է, օգնենք, երբ օգնության կարիք ունի, քանի որ եթե մենք չանենք, հաստատ կգտնվեն դա շահով անողներ ու նրանց քարշ կտան իրենց աղանդավորական բիզնես-հոգևոր կենտրոնները, ուր ամեն բան դերասանությամբ է մատուցվում բեմից՝ սերը, նվիրումը, սփոփումը, ուր տասանորդը դառնում է գերագույն արժեք ,ու բանկիրների նման հավաքին դույլերով <<ֆռֆռում են>> ֆինանսական ծառայություն հավաքողները, ուր բեմում անգամ դերասանական պատրաստված հռետորիկայով ճամարտակում են հավատը բիզնեսի հետ խառնող <<երեցները>>....
Աստված մի օր կցուցանի իր ճշմարիտ ճանապարհը բոլորին՝ տարբեր տեղերում ու դեպքերում ....ու անհավատ ու մոլորյալ, մի օր կհասկանան, որ ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ սխալվել են ու նորից կվերադառնան լուսավոր, ուղիղ ճանապարհին՝ թողնելով խոտոր ուղիները....

 

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին