ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հ.Նաղդալյանի ելույթը
18.04.2016
Այսօր միգրացիոն ճգնաժամը Եվրոպայի համար ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Ավելի քան մեկ միլիոն գաղթյալներ, փախչելով պատերազմից, հետապնդումներից և հակամարտություններից, ավելի լավ ապագա են փնտրում այլ երկրներում: Ըստ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գործակալության (UNHCR)` սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարձր ցուցանիշն է: Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմները, տարածաշրջանային հակամարտությունները և ճգնաժամերը Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում և որոշ աֆրիկյան երկրներում, տարածաշրջանային կոնֆլիկտները և ճգնաժամերը փախստականների ներհոսքի աճի հանգեցրեցին: Անցյալ տարվա մարտին Եվրոպական Միությունը եւ Թուրքիան հունական ափ եկող գաղթյալների հոսքը դադարեցնելուլու շուրջ համաձայնություն ձեռք բերեցին: Ըստ այդ համաձայնագրի` Թուրքիան պետք է մինչեւ 2018 թվականի վերջը ստանա ավելի, քան 6 միլիարդ եվրո փախստականների ներհոսքի հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս համաձայնագիրը, որ կնքվել էր գրեթե Թուրքիայի շանտաժի ներքո, քննադատության է արժանանում տարբեր պատճառներով: Այդ երկիրը միլիարդավոր եվրոներ է ստանում միգրացիոն հոսքերը կառավարելու համար, որոնք մասամբ Իսլամական պետության գործողությունների պատճառով են առաջացել: Բայց մյուս կողմից, որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Թուրքիան ֆինանսապես աջակցում է իսլամական պետությանը` ահաբեկչական այս խմբավորումից ցածր գներով նավթ ձեռք բերելով: The Daily Mailը հաղորդում է, որ 2014 թ. օգոստոսի 25-ին շատ օտարերկրացիներ Սիրիայում եւ Իրաքում միացել են ահաբեկչական խմբավորմանը Թուրքիայով ճանապարհորդելուց հետո: Այսպիսով, Թուրքիան հանդես է գալիս որպես ահաբեկչական կազմակերպության «հանգույց»: Այսօր, իսլամական պետությունը դիրքերը թուլացնում է Սիրիայում, ինչը հուսադրող է: Սակայն այս բոլորը մտահոգիչ նախանշաններ են, որ ԻՊ-ը նպատակը կհետապնդի ապակայունացնել այլ տարածաշրջաններ, այդ թվում ՝ Հարավային Կովկասը: Ինչպես գիտեք, ապրիլի 2- ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Մի շարք ԶԼՄներ ահազանգում են ադրբեջանական բանակի շարքերում իսլամական պետության զինյալների ներգրավվածության վերաբերյալ: Գուցե այդ հանցագործների ներկայությունը եւ ուղղորդումը կարող են բացատրել ադրբեջանական զինված ուժերի բարբարոսական գործողությունները պատերազմի չորս օրերի ընթացքում: Պատերազմական հանցագործությունների թվում են քաղաքացիական օբյեկտների, դպրոցների ռմբակոծությունները ծանր հրթիռներով, քաղաքացիական անձանց ՝ երեխաների ու տարեցների սպանությունները և խոշտանգումները, ԻՊ-ի ոճով զոհված զինվորների ցուցադրական գլխատումը: Այն պահին ԼՂՀ-ում անիմաստ արյունահեղությունը ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խիզախության շնորհիվ: Սակայն արդարացիորեն կա մտավախություն, որ հավանական է ԻՊ-ի հետագա ընդլայնումը նոր տարածաշրջաններում, ինչն անպայման հանգեցնելու է նոր պատերազմների ու ողբերգությունների: Ավարտելով ելույթս ՝ ցանկանում եմ աջակցել այն մարդկանց, ովքեր հորդորում են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում համատեղել ջանքերը, հետագա միջոցներ ձեռնարկել արմատականության և ատելության խոսքի դեմ պայքարելու համար և որոշ բարձրաստիճան ռասիստներին հասկացնել, որ պատերազմը լուծում չէ, և հանդուրժողականությունը ուժեղներին է հատուկ: