«Հասկանալի է, որ այս հարկային բեռն ավելացվում է նախընտրկան շրջանում, քանի որ ապօրինի գործող իշխանությանը լրացուցիչ բյուջե է անհրաժեշտ: Այս քայլը հանրությունը չի ողջունում, դատապարտում է, հետևաբար այս նախագծին պետք է դեմ քվեարկենք: Հերի՛ք է զբաղվեք մուրացկանությամբ»,-ԱԺ-ում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՊՆ առաջակած նախագծի մասին:
«Սա հատուցում է,ամենակարևոր նախագիծն է, ժողովուրդը ցույց է տալիս իր միասնականություը բանակին,-ընդհատելով պատգամավորի խոսքը՝ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման համար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում հրավիրվել էր արտահերթ նիստ: Հարցը ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ՝ պաշտպանության ապահովման քաղաքականություն: Առաջարկի համաձայն, անկախ եկամուտներից, հասարակությունը հատուցման համար կվճարի ամսական 1000 դրամ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն փոխանցել ավելին, նման հնարավորություն ունեն: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու, այն կառավարելու համար առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները: