▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է մարդկային կյանքերի ու պատերազմական իրավիճակի վրա «կայֆեր» բռնեք

Հերիք է, լրագրող ընկերներ: Հերիք է կորցնեք չափի զգացողությունը: Հերիք է արդկային կյանքերի ու պատերազմական իրավիճակի վրա «կայֆեր» բռնեք: 20 տարի ա կրակոցները չեն դադարում սահմանամերձ գյուղերում: Սակայն օրվա մեջ 10 անգամ զանգում եմ նրանց, ովքեր ապրում են այնտեղ, ու երբեք մեր խոսակցության թեման չի լինում կրակոցների առկայությունը, ահագնությունը կամ վնասը: Մարդիկ դրանով չեն ապրում, այլ շարունակում են իրենց աշխատանքները: Այո, կրակոցներ լինում են, այո, վտանգ ամեն վայրկյան կա, բայց սովորականի պես գյուղացիներն իրենց աշխատանքները շարունակում են` մանավանդ էս թեժ սեզոնին: Կոռեկտության չափանիշների մասին դասեր կտամ, ինչքան ուզեք: Էթիկայի մասին` առավել ևս:

Գիտեք` արդեն մի քանի օր է Այգեպար գյուղի կողմից մեեեեծ շիթով անհասկանալի ծուխ է երևում: ԼՐԱԳՐՈՂ ԸՆԿԵՐՆԵՐ, ինչո՞ւ դա չեք ուզում պարզել` ինչ է: Մի՞գուցե թունավոր ծխի քուլա կամ այլ` վտանգ ներկայացնող հանգամանք: Ո՞րն է նպատակը էս ահաբեկության: Ես աշխատավայրում նստած` իմ գյուղի մասին իմանում եմ վայրահաչող կայքերից: Հերիք է, իմ ծնողներն այդ ահաբեկության մեջ չեն, չնայած` ապաստարանները միշտ պատրաստ են ու մաքուր: Մեկ էլ տեսար մի օր պետք եկավ, ու շուտ:

Վրույր Թադևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին