▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերիք է՝ ինչքան մնացինք տունը․․․Շուտով ժառանգ կունենամ․․․․ Կա էդ մեկը»․Ռաֆայել Երանոսյան

«Հերիք է՝ ինչքան մնացինք տունը, հերիք է, ժամանակն է, որ արդեն ընտանիք կազմենք: Հետևորդներիս փոխարեն, որ միշտ ասում են`ժառանգ պետք է, ժառանգ ունեցի, ասեմ`շուտով կունենամ»,-Look&Face հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Երբեք չես կարող ասել` ինչ կլինի: Կարող է մի մարդու ընտրես, քեզ թվա, թե նա է, նրա հետ ապրես 2-3 ամիս ու հասկանաս, որ չէ: Մարդուն ճանաչում են ժամանակի ընթացքում, մարդու հետ սկսում են դառնալ մեկը մյուսով ժամանակի ընթացքում, գտել եմ, կա էդ մարդը, ում հետ հաճելիա: Կա էդ մեկն, ում հետ որոշել եմ, ուզում եմ անցնել կյանքիս մնացած ճանապարհը, բայց չգիտենք`վաղը ինչ կլինի: Տարիքի հետ մի քիչ ուրիշ ձև ես դառնում, ուրիշ ձև ես սկսում մտածել, աշխարհայացքդ ա փոխվում: Իմ համար ամուսնությունը շատ կարևոր ա, ես չեմ ուզում լինի նենց, որ դե ասում էին, դրա համար ամուսնացա: Ուզում եմ, որ ամեն ինչը լինի սիրուն ու լավ, լինի հրաշալի ընտանիք: Կուզեի ավելի շուտ լիներ, բայց մենք չենք որոշում»,- ասել է Երանոսյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին