▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է «հանրային բաները» սարքեք ծանոթ-բարեկամի համար սեփական դուքյան

Կրկին Եվրատեսիլը խախտեց նյարդային համակարգս:

Փառք Աստծո երկար տարիների կռվից, հասարակական ճնշումներից հետո գնում է մի երաժիշտ, մի խումբ, որն իրոք արժանի է:

Բայց չգիտես թե ինչու կրկին ՎԱՏ, այո Վատ երգով:

Ու չնայած նրան, որ հեռուստադիտողների քվեարկության հետեվանքում հաղթեց toy planet երգը, խիստ <<պրոֆեսիոնալ>> ժյուրին նախապատվությունը տվեց մեկ այլ՝ ավելի փոփային երգի, որը պետք է կատարի ՌՈՔ խումբը:

Խիստ <<պրոֆեսիոնալ>> ժյուրիի կազմում են Կարեն Կազարյանը Շարմ ընկերությունից, երգչուհի Սոնան, եւ Ռուբիկոնի Էրիկը:

Ասեք ինձ խնդրում եմ, ինչն է այս կազմի պրոֆեսիոնալ?

Բա ինչու չէիք կանչել այն պրոֆեսիոնալ երաժիշտներին, որոնց ստորագրությունը անցյալ տարի թափահարում էիք հանրության առջեւ, որ ԲԱՔՈՒ պետք չի գնալ?

Ինչու չեք հարցրել այդ ցուցակի մարդկանց կարծիքը? Եվ հաշվի առել sms քվեարկությունը?

Հերիք է հանրային բաները սարգեք Ծանոթ բարեկամի համար սեփական դուքյան:

 

Ալեն Սիմոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին