▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերացի» հիվանդանոցի գլխավոր բժշկին կփոխարինի Արմեն Մուրադյանի մտերիմը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում խոշոր փոփոխություններ են սկսվել՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը ձեռնամուխ է եղել բժշկականի «ավգյան ախոռների» մաքրմանը։ Արդեն գրել ենք, որ փոխվել են երկու պրոռեկտորները։

Երեկ տեղեկացանք, որ որոշ դիմադրությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։

Մեր տեղեկություններով, նրան արդեն փոխարինող կա՝ հիվանդանոցի գլխավոր բժիշկ-տնօրեն է նշանակվել հանրապետության գլխավոր ուռոլոգ Արեն Բաբլումյանը։ Տեղեկացանք, որ նա առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի մտերիմներից է եւ այնքան էլ հայտնի չէ համակարգում։ Եթե նոր պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի կոլեկտիվի կողմից լավ է ընդունվել, ապա հիվանդանոցի նոր տնօրենի նշանակումը տարակուսանքի տեղիք է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին