Արդեն տեղեկացրել էինք, որ բելգիացի երկրպագուհու համար ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը ճակատագրական էր դարձել, քանի որ հայտնի L’Oreal կոսմետիկական ընկերությունը, տեսնելով նրա լուսանկարները համացանցում, մոդելային պայմանագիր էր առաջարկել աղջկան: Պարզվում է` պայմանագիրը կնքելուց մի քանի օր անց L’Oreal-ը խզել է իր պայմանագիրը 17-ամյա երկրպագուհի Աքսել Դեսպիգելարի հետ այն բանի համար, որ աղջիկը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի լուսանկար, որտեղ նա ձեռքին հրացան է բռնել և հպարտորեն նստած է սպանված վիթի կողքին, որին նա հավանաբար սպանել է որսորդության ժամանակ: Լուսանկարը Աքսելը մակագրել էր հետևյալ կերպ.
«Որսորդությունը կյանքի կամ մահվան հարց չէ: Դա շատ ավելի կարևոր է, քան դա… սա մոտ 1 տարի առաջ էր… պատրաստ եմ որսալ ամերիկացիներին այսօր, հա հա»:
Ինչպես երևում է, L’Oreal-ին սա ամենևին էլ դուր չի եկել: Ընկերությունը հայտնել է, որ Աքսելի պայմանագիրը խզվել է: Հայտարարությանը նախորդել էր սոցցանցերում երկրպագուների արտահայտած զայրույթն այն փաստի վերաբերյալ, որ L’Oreal-ը պատրաստվում է աշխատել Աքսելի հետ այդ լուսանկարի հայտնվելուց հետո: