«Ինտերի» տնօրենների խորհուրդը Մխիթարյանի հարցով որոշում կայացրեց
Միլանի «Ինտերը» համաձայն է իր կիսապաշտպան Ժոաու Մարիույին ուղարկել «Մանչեսթեր Յունայթեդ», որպեսզի այնտեղից բերի Հենրիխ Մխիթարյանին:
Այս մրցաշրջանում Ժոաու Մարիուն խաղային պրակտիկայի պակաս ունի «Ինտերում», ինչպես և Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այնպես որ, ֆուտբոլիստների փոխանակությունը շատ հավանական է, հայտնում է ArmSport.am-ը:
Նախօրեին «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հանդիպում է անցկացրել ակումբի տնօրենների հետ, որի ընթացքում քննարկվել է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի տրանսֆերային քաղաքականությունը: Հանդիպման արդյունքներով որոշվել է Մարիուի փոխարեն թիմ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին:
Քանի որ հայ ֆուտբոլիստը Մանչեսթեր էր տեղափոխվել 42 մլն եվրոյի դիմաց, իսկ Մարիուն «Ինտերին» արժեցել էր 40 մլն եվրո, ակումբները կարող են ուղիղ փոխանակում անել՝ առանց լրացուցիչ ֆինանսական գործողությունների: