Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին հայ ֆուտբոլիստն է, որը խաղալու է եվրոգավաթի առաջնության եզրափակչում, և ինչո՞ւ ոչ կարող է դառնալ առաջին հայ խաղացողը, ով գլխավերևում կպահի եվրոապական շատ ակումբներից կողմից բաղձալի ԵԼ-ի գավաթը: Այդ առիթով Vivaronews.am-ը առաձնացրել է 28-ամյա հայ ֆուտբոլիստ նվաճած տիտղոսները 5 ակումբներում:
«Փյունիկ» 2006-2009
Հայաստանի չեմպիոն՝ 2006, 2007, 2008 և 2009 թվականներին
Հայաստանի Սուպերգավաթակիր՝ 2007 և 2009 թթ.
Հայաստանի գավաթակիր՝ 2009թ.
«Մետալուրգ Դոնեցկ» 2009-2010
0 տիտղոս
«Շախտյոր Դոնեցկ» 2010-2013
Ուկրանիայի չեմպիոն ՝2012 թ.
Ուկրանիայի գավաթակիր՝ 2012թ.
Ուկրաինայի Սուպերգավաթակիր՝ 2012թ.
«Բորուսիա Դորտմունդ» 2013-2016
Գերմանիայի Սուպերգավաթակիր՝ 2014
«Մանչեսթեր Յունայթեդ» 2016-մինչև օրս
Անգլիայի Սուպերգավաթակիր՝ 2016 թ.
Անգլիայի գավաթակիր՝ 2016թ.
Հայաստանի հավաքականի ավագ այսօր կարող է այս հավաքածուն ավելացնել Եվրոպա լիգայի տիտղոսով, կհաջողվի կիսապաշտպանին և նրա թիմին հասնե՞լ հաջողության: