«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը քվեարկություն է սկսել՝ պարզելու ակումբի լավագույն գոլն ապրիլ ամսին:
Կոչմանը հավակնում է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում գրավել էր «Սանդերլենդի» դարպասը:
Հավակնորդների թվում են նաև Զլատան Իբրահիմովիչը (գոլը «Սանդերլենդի» դարպասը), Մարկուս Ռեշֆորդը (գոլը «Չելսիի» և «Անդերլեխտի» դարպասները), Անտոնի Մարսիալը (գոլը «Բարնլիի» դարպասը) Զաքարի Դերնլին (Մ-18, գոլը «Վեստ Հեմի» դարպասը), Կալում Գրիբինը (Մ-18, գոլը «Ռեդինգի» դարպասը):
Առաջադրված գոլերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ քվեարկել՝ այստեղ: